|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպվել: Նրան դիմել են ինչպես անձնական բնույթի խնդրանքներով, այնպես էլ սպորտի և մարզաշխարհի տարբեր ոլորտներին առնչվող կառուցողական առաջարկություններով, որոնց լուծման նպատակով նախարարի կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Մասնավորապես` հարց է բարձրացվել Հայաստանում հաշմանդամային մարզաձևերի հանրապետական առաջնության անցկացման ավանդույթը վերականգնելու վերաբերյալ, որի կապակցությամբ արդեն իսկ ընթացիկ աշխատանքային շաբաթվա ընթացքում, նախարարի հանձնարարությամբ, հրավիրվելու է քննարկում՝ հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ:
Խոսել են նաև արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների, մասնավորապես` Muay Thai (թայվանական բռնցքամարտ) մարզաձևի ֆեդերացիայի գործունեությանը և նախարարության հետ համագործակցության հնարավոր տարբերակների մասին:
Ինչպես նշել է Հրաչյա Ռոստոմյանը, մանրամասնորեն ուսումնասիրելով Հայաստանում գործող արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների գործունեությունը, ինքն անձամբ եկել է այն եզրակացության, որ դրանք իսկապես կանոնակարգման կարիք ունեն, ինչի առիթով էլ խոստացել է մոտ ապագայում հրավիրել խորհրդակցություն` շահագրգիռ կազմակերպությունների, միավորումների և մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ: