|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նոյեմբերի 20-24-ը աշխարհի ուժեղագույն սամբիստները կհյուրընկալվեն Ճապոնիայի Նարիտա քաղաքում, որտեղ կկայանա սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը:
Տարվա խոշորագույն մրցումներին Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ: Մեր հավաքականում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյանը, Էդիկ Պետրոսյանը, նաև փորձառու մարզիկներ Մարտին Միրզոյանը, Արեն Անտոնյանը, Արթուր Հակոբյանը, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյանը, Սոսե Բալասանյանը:
Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 21-23-ը «Նակադայ» մարզապալատում. տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: