|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Պորտուգալիայում: Թիմը, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, մարզվեց Կուարտեյրա քաղաքի մարզադաշտում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Դավիթ Մանոյանի, մասնակցեցին մարզմանը, որը կրում էր թեթև վերականգնողական բնույթ:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ալգարվե» մարզադաշտում: Մարզումից առաջ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
ՀՖՖ պաշտոնական կայք