|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Փետրվարի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ մրցավեճից առաջ: Ինչպես և նախորդ օրը, թիմը մարզվեց Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:
Մարզումից առաջ ՀՄԸՄ թիմի ֆուտբոլիստները լուսանկարվեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այնուհետև թիմն անցկացրեց լիարժեք մարզում, որի ընթացքում կայացավ նաև երկկողմանի խաղ: Թիմակիցների հետ մարզվել է նաև Ռոման Բերեզովսկին, ով այսօր ժամանել է Վալանս:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին` Երևանի ժամանակով 22:45-ին: