|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլում կբարեկարգվի ամենաարժեքավոր վայրերից մեկը համարվող Շիշլիի հայկական գերեզմանատունը. հայտնում է «Ակօս»-ը:
Անցյալ տարի Թաքսիմ հրապարակի վերանորոգման ընթացքում հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը տեղափոխվել են Շիշլի թաղամասի գերեզմանատուն, որտեղ դրանք դասավորելու համար հարթակ է կառուցվում: Հայտնաբերված 14 գերեզմանաքարերից երկուսը ցուցադրվում են թանգարանում, իսկ 12-ը հանձնվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը:
Գերեզմանատան տնօրեն Նուբար Գյուզելդևլեթյանին ուղղված այն հարցին, թե հարթակի վրա ո՞ւմը արձանը կտեղադրվի, նա հստակ պատասխան չի տվել: «Այնտեղ կարող է լինել գերեզմանատան հիմնադիր, պատրիարք Մաղաքիա Օրմանյանի, Կոմիտաս վարդապետի, կամ մեկ ուրիշի արձանը»,- ասել է գերեզմանատան տնօրենը: