|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: Ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է րան հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայնի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասաց նա: