|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նոյեմբերի 11-ին` ժամը 19.50-ին, 1972 թ. ծնված Գագիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին` ժամը 21.00-ի սահմաններում, իրեն և 1977 թ. ծնված Տիգրան Գ.-ին մի հիմնարկության շինհրապարակի տարածքում տեղակայված տնակներից մեկում հրավիրել են ընթրիքի, որի ընթացքում իր և 1984 թ. ծնված Վահրամ Ն.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս և 1974 թ. ծնված Գնել Խ.-ն հարվածել են իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Դ.-ին հարվածել և վնասվածքներ են պատճառել նաև 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և 1956 թ. ծնված Ներսես Ն.-ն: Գագիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նախապատրաստվում են նյութեր: