|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով քառյակի 12 կետերին, հայտարարել է. «Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարության մասին, ասել է. «Մենք գրավոր, մանրակրկիտ պատասխանել ենք 12 կետերին եւ պատրաստակամություն ենք հայտնել քննարկել, եթե անհրաժեշտություն կլինի: Եթե կլինի անհրաժեշտություն, ավելի մանրակրկիտ բացատրություն կտանք»: