|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«30 տարի առաջ իմ ծանոթներից մեկն ինձ բռնաբարել է»,- հայտնել է Կանադայի նախկին փոխվարչապետ Շեյլա Քոփսը The Hill Times-ում հրապարակած հոդվածում. հայտնում է CBC-ը:
61-ամյա Քոփսը պատմել է, որ երբ դիմել է ոստիկանություն, իրեն բռնաբարողին ընդամենը զգուշացրել են:
1993-1997 թվականներին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Քոփսը նաև նշել է, որ 28 տարեկանում Օնտարիո նահանգի խորհրդարանում մի պատգամավորի կողմից ևս ենթարկվել է սեռական ոտնձգության: «Նա փորձեց ինձ համբուրել, և ես հարվածեցի նրա ցավոտ տեղերին: Այդ դեպքից հետո նա այլևս նման բան չհամարձակվեց անել»,- դեպքը նկարագրել է նախկին փոխվարչապետը: