|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը հաստատել է հավաստագրի ձևը, որը ներգաղթյալները կստանան ՌԴ պատմության, իրավունքի ու ռուսաց լեզվի ամբողջական քննությունները հանձնելուց հետո: Համապատասխան հրամանը նախապատրաստվել է գերատեսչության կողմից. հայտնում է Московский комсомолец-ը:
2015 -ի հունվարի 1-ից հավաստագիրը պարտադիր կդառնա ներգաղթյալների` օրինական աշխատանքի ընդունվելու, ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար:
Օտարերկրացիների համար արդեն սկսել են փորձնական քննություններ անցկացնել: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար օտարերկրացին պետք է պատասխանի յուրաքանչյուր հարցաշարի (20 հարց) 30 %-ին: Համալիր թեստավորման արժեքը 4,5 -5 հազար ռուբլի է: