|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը` 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորելու համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ազգաբնակչության պահանջարկը ամանորյա տոներին:
Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբեր ամսից սկսած` իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսեց ավելանալ: Այս հանգամանքով պայմանավորված` հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները:
Ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի գներին, ապա դրանք մնացել են անփոփոխ:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն