|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած վերջերս շատ բարձրաձայնվեց ժամկետանց հավկիթի վաճառքի մասին, այնուամենայնիվ խնդիրը դեռ չի լուծվել։ Նույնիսկ փորձ չի արվում այն լուծել։ Հայաստանում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը։
Իսկ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես դադարեցվել էր հավկիթի ներկրումը, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանում արտադրվող ձվի վաճառքին։ Փաստորեն դադարը երկու շաբաթով է եղել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: