|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոկտեմբերի 31-ին Արգավանդ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող տնամերձ հողամասից գողացել են մոտ 2.000 կգ խաղող` պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոման Մ.-ին և 1988 թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 29-ին` ժամը 23.00-ի սահմաններում, նշված հողամասից գողացել են 223 կգ խաղող: Պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 30-ին` ժամը 23.00-ի սահմաններում, նույն հողամասից կատարել են 300 կգ խաղողի գողություն: Կատարվում է հետաքննություն: