|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արշալույս գյուղի արոտավայրից գողացել է երկու ոչխար` Նորապատ գյուղում վաճառելու նպատակով:
Ֆայզո Խ.-ն խոստովանել է կատարածը:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արշալույս գյուղի բնակիչ Թեմուր Մ.-ին, ումից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչություն: