|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ հավաստի տեղեկությունների, Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Ներսես Երիցյանին պաշտոնանկ անելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է այն պահին, երբ Ներսեսը խելքին զոռ տալով`անհեթեթ առաջարկ է արել: Սահմանամերձ գյուղերի խնդիրները քննարկելիս` նա դեմքի միանգամայն լուրջ արտահայտությամբ վեր է կացել եւ առաջարկել, թե կառավարությունը ձեռք բերի հեռակառավարվող գյուղտեխնիկա, որպեսզի հրետակոծությունների վտանգի պատճառով սահմանային հողերը անմշակ թողնող գյուղացիները դրանցով անեն իրենց վարուցանքը:
Նորագույն տեխնոլոգիաներով կառավարվող տրակտորները եւ մյուս գյուղտեխնիկան, բնականաբար, միլիոնավոր դոլարներ արժեն, եւ քննարկմանը ներկա պաշտոնյաները չեն կարողացել զսպել իրենց ծիծաղն ու տարակուսանքը: Իսկ քննարկմանը ներկա Սերժ Սարգսյանը պարզապես համբերությունից դուրս է եկել եւ ապսպրել, որ «էդ աշուշին ասեք` դումում գրի»: Չնայած շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հրահանգն արվեր Ներսեսի նախորդ նոու-հաուի կապակցությամբ` Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին տեղադրված թանկուկրակ բիոտուալետներ տեղադրելուց առաջ, կամ` գոնե հետո: