|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարությունը համարում է, որ ներկայումս գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվող տեխնիկայի գերակշիռ մասը ֆիզիկապես կամ բարոյապես մաշված է, ինչը հանգեցնում է գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը եւ տնտեսությունների արտադրողականության անկմանը: Հարյուրավոր գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության պատճառով գյուղատնտեսական նշանակության հողակտորների մի մասը ընդհանրապես չի մշակվում:
Ուստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկն ապահովելու ակնկալիքով կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900 մլն դրամը սահմանված կարգով փոխանցել «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ին:
Որոշումը հետապնդում է Բելառուսի համապատասխան կազմակերպություններից տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ ձեռք բերելու եւ լիզինգով տրամադրելու նպատակ:
Ծրագրի արդյունքում կառավորությունն ակնկալում է գյուղացիական տնտեսություններին հասանելի դարձնել որակյալ եւ մատչելի գյուղատնտեսական ծառայությունները: