|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 29-ին 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգում էին ԼՂՀ նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ Գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից:
Այսպես, գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվել է գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝ վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր):
Նիստի ավարտին խորհրադարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Արթուր Մոսիյանին՝ ԼՂՀ Գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։