|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Քննության առնելով օրակարգային «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և լսելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ խորհրդարանն ընդունեց օրենքների փաթեթը:
Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով, հրապարակել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի՝ իր պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն