|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակը» գրում է. «Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որ Արարատյան դաշտավայրը կարող է մի օր իջնել, որովհետև ճնշումային ջրեր բավական շատ են դուրսբերվել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում իրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալի հետևանքներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտավայրում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համար անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում:
Վ. Սաֆարյանն էլ մեզ հետ զույցում ասաց, որ այդ հարցն արդեն Հանրային խորհրդի լրջագույն խնդիրներից է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: