|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նալբանդյան փողոցից Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը հեռախոսով կապվեց Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն հասկացվեց, որ նա հրաժարվել է իջնել ցուցարարների մոտ:
Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ իրավիճակի մասին զեկուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանությունն առաջարկում է ակտիվիստներին գոնե կիսով չափ բացել փողոցը: Այս պահին Ազատության հրապարակում բազմաթիվ ոստիկաններ են եւ ոստիկանական մեքենաներ:
Նշենք, որ ակտիվիստները մեկ ժամ ժամանակ են տվել Դավիթ Սարգսյանին՝ իջնելու եւ պատասխան տալու համար: