|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ` երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօրվանից սկսել է ստուգել զորքերի շփման գծում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը: Այդ մասին հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Տեղեկության համաձայն՝ առաջապահ զորամասեր այցելությունների ժամանակ Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը հետաքրքրվել է՝ ինչպես են զինվորները կատարում իրենց մարտական հանձնարարությունները, գիտե՞ն, արդյոք, իրենց պարտականությունների մասին, ինչպես նաև ունե՞ն հանձնարարականների գործնական կիրառման ունակություններ:
Հասանովը նաև հետաքրքրվել է զինվորների բարոյահոգեբանական վիճակով: