|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Առաջին անգամ Երեւանում է Տիգրանակերտի (Դիարբեքիրի) քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Նա այստեղ է՝ իրականացնելու իր տարիների երազանքը` լինել Հայաստանի հանրային ռադիոընկերությունում եւ այցելել Ցեղասպանության թանգարան: Այդ մասին հայտնում է Երկիր Մեդիան:
Տիգրանակերտից Հայաստան ժամանած պատվիրակությունն այսօր փոքրիկ շրջայց է կատարել ռադիոյի շենքում, ծանոթացել քրդերեն հաղորդումների բաժնի աշխատանքին: «Ամբողջ կյանքիս երազանքն էր` մինչեւ մահս լինել Երեւանի ռադիոյում եւ Ցեղասպանության թանգարանում: Ես այսօր իրականացնում եմ իմ երազած ճամփորդությունը: Որպես քուրդ ժողովրդի զավակ` ես պարտավոր էի լինել այստեղ եւ բարեկամության ձեռք մեկնել հայ ժողովրդին: Երեւանի ռադիոն քրդերեն հաղորդում հեռարձակած առաջին պետական ռադիոն է: Երբ սկսվեցին հաղորդումները, քրդական մշակույթն ու երաժշտությունն այլուր արգելված էին: Երեւանի ռադիոյի ստեղծած կամուրջը կենսական աղբյուր էր քուրդ ժողովրդի համար: Եվ այսօր հերթը մերն է, ուզում ենք անցյալում տեղի ունեցած ողբերգությունների սպիները մեղմացնող քայլեր անել: Այդ քայլերից մեկը Տիգրանակերտում Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումն էր, ապա նաեւ հայերենի դասընթացների կազմակերպումը»,- ասել է Տիգրանակերտի՝ ազգությամբ քուրդ քաղաքապետը: