|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ըստ Haberler-ի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո թուրքահայ լրագրող Էթիեն Մահչուփյանն առաջին անգամ այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Նախորդ շաբաթ մտավորականների հետ հանդիպման ժամանակ պարոն վարչապետը նման առաջարկ արեց: Դեռևս կոնկրետ ոլորտում խորհրդատվության մասին չենք խոսել: Հայկական հարցի մասին առհասարակ չի նշվել: Որևէ թեմա չենք առանձնացրել: Այսօր ոչ կարևոր թվացող ցանկացած հարց վաղը կարող է երկրի համար կարևոր դառնալ»,- ասել է լրագրողը՝ նշելով, որ նման առաջարկը մերժել չէր կարող: