|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կզակի և հոնքի շրջանի պատռված վերք, ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Մյասնիկյան պողոտայից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նույն օրը, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Լևոն Գ.-ն և խոստովանել, որ ժամը 14.00-ին հյուրանոցային համալիրներից մեկի դիմաց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի է ենթարկել Սամվել Ա.-ին և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: