|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհական Սլուբիցե քաղաքում` Օդրա գետի ափին, կանգնեցվել է ամենախոշոր ցանցային բառարան Wikipedia-ին նվիրված արձան. հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Քանդակը պատկերում է 4 աթլետիկ կազմվածքով տղամարդկանց, ովքեր իրենց ձեռքերում պահում են երկրագունդը: Հուշարձանը պետք է հիշեցնի, որ լեհերը համացանցային բառապաշարի ամենաակտիվ ստեղծողներից են։
Իսկ արձանի հեղինակը 30-ամյա հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։ Արձանի բարձրությունը 1,7 մ է, նյութը` լամինատ։