|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար` դեսպան Ռենոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ֆրանսիայի դեսպանին: