|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 22-ին` ժամը 07.56-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ը (ծնվ. 1986թ.), ուղևորներ` Ն. Վ.-ը (ծնվ. 1996թ.), Ա. Մ.ը (ծնվ. 1997թ.) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Կ. Կ.-ը (ծնվ. 1988թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: