|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր երեք խորհրդարանական ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» ու ԲՀԿ-ն, աշխատանքային քննարկում են անցկացրել քառօրյայի օրակարգի վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով` իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմության արտահերթ հարցերը չքննարկվեն, դիմելով մանր խորամանկության։ Ըստ պատգամավորի` իշխանության գործողությունները մեկ նպատակ են հետապնդում, որ ժամանակ ձգեն, օրակարգը լցնեն օրենքներով, որ ընդդիմությունը չկարողանա արտահերթ կարգով քննարկել պետության մեջ ստեղծված իրավիճակը:
Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ խախտվում է ԱԺ կանոնակարգը, քանի որ արհեստականորեն նախագծեր են կցում իրար, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքների հարցերի հետ:
«Կար երկու առաջարկ` կարելի է բոյկոտել կամ չշարունակել մասնակցել քննարկմանը։ Մենք որոշել ենք ակտիվորեն մասնակցել այդ նախագծերի քննարկմանը»,- ասաց պատգամավորը: