|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հերթական սկանդալն է հասունանում Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթը հրապարակել է Ադրբեջանի Բարձրագույն ռազմական ակադեմիայի սաների ստորագրությամբ մի նամակ, որում նշվում է ադրբեջանական բանակում տեղի ունեցող օրինախախտումների, այդ թվում՝ մեծ չափերի հասնող կաշառակերության դեպքերի, ինչպես նաև Ռազմական ակադեմիայում ադրբեջանցի թյուրքերի դեմ իրականացվող ճնշումների մասին։
Ընդգծելով, որ բոլոր այդ օրինախախտումների համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանի պաշտպանության նախարար, լեզգիական ծագում ունեցող Սաֆար Աբիևը, ապագա սպաները գրում են, որ թեեւ Ադրբեջանի բնակչության 92%-ն ունի թյուրքական ծագում, պաշտպանության նախարարության աշխատակիցների 90%-ը թաթարներ և լեզգիներ են, սակայն ռազմական ակադեմիայում մեծ ճնշումներ են իրականացվում թյուրքական ծագում ունեցող ադրբեջանցիների նկատմամբ:
«Այդ ճնշումների համար պատասխանատվություն է կրում ակադեմիայի հրամանատար Ջենգիզ Սաֆիևը։ Եվ քանի դեռ նրան պաշտոնանկ չեն արել, մենք ոտք չենք դնի Ռազմական ակադեմիա»,- նշվում է նամակում։
Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շատ կոշտ քննադատության է ենթարկել այս նամակը:
«Դուք նման ձևով թեմա եք տալիս թշնամի հայկական մամուլին, թուլացնում եք ադրբեջանական բանակը։ Այդ պնդումներն անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։