|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօրվանից մինչև հոկտեմբերի 25-ը եղանակը կտաքանա մինչև 6 աստիճանով` հասնելով մինչև 18 աստիճանի: Այս ընթացքում հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն սպասվում: Տեղումներ ողջ հանրապետությունում կսկսվեն հոկտեմբերի 26-ից հետո, ջերմաստիճանը կնվազի մինչև 9 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա հայտնեց նաև, որ հոկտեմբերի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, հոկտեմբերի 22-ին` +16, հոկտեմբերի 23-25-ին` +17 աստիճան:
Զ. Պետրոսյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի առաջին ձյունը 10 օր ուշ եկավ` Սյունիքում, և հաստությունը մոտ 5 սմ էր: Իսկ նախորդ տարի առաջին ձյունը հոկտեմբերի 7-ին էր տեղացել` մոտ 10-14 սմ հաստությամբ: