|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իրավունքը» գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է:
Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, թեպետ բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն ոչ մի խոսք չկա «Համաներման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ճիշտ է, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շտապեց փակագծերը բացել, որ այս համաներումն ամենածավալունն է լինելու ՀՀ և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր, սակայն գործադիրում այդքան էլ հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել»:
Գործադիրին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ հիմա, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է դրված, նպատակահարմար չէ «Համաներման մասին» օրենքի նախագիծը կյանքի կոչելու գործընթացն արագացնել:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: