|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Ուլյանովի մարզում իրավապահներն իրենց եզրակացությունն են ներկայացրել Դիմիտրովգրադի ձեռներեցներից մեկի սպանության գործով: Նրանք նրա սպանության մեջ գլխավոր կասկածյալ են համարում նրա կնոջը, ով անձնական դրդապատճառներով պատվիրել է ամուսնու սպանությունը. հայտնում է ulpressa.ru-ն:
Տեղեկության համաձայն՝ այս տարվա ապրիլ-հոկտեմբերին մեղադրյալն անձնական հակակրանքի հողի վրա որոշել է իրականացնել իր 36-ամյա ամուսնու՝ Ամիրամ Ալոյանի սպանությունը:
Այդ նպատակով 2014-ի հոկտեմբերին նա պատվիրել է այդ հանցագործությունը իր և իր ամուսնուն պատկանող հացի արտադրամասի աշխատակիցներից մեկին:
Վարձու մարդասպանը՝ Ադրբեջանի քաղաքացի, հոկտեմբերի 8-ին, գտնվելով Դիմիտրովգրադի Սվիրսկայա փողոցի տներից մեկի շքամուտքում, կրակել է ձեռներեցի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից տղամարդը տեղում մահացել է: