|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայում մի կին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել որդու դեմ, որ նա սպանել է տան կատվին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության տվյալները:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` Սևերնոյե Մեդվեդկովո թաղամասում բնակվող կինը ոստիկանությունը հայտնել է, որ 26-ամյա որդին խուլիգանաբար բռնել է տան կատվին, հարվածել դանակով, ապա փախել բնակարանից: Ստացած վնասվածքներից կենդանին սատկել է:
Հարուցվել է քրեական գործ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք» հոդվածով: