|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե իբր Քրդական բանվորական կուսակցության 4 անդամներ Ալթընդաղ շրջանի դպրոցներից մեկում իջեցրել են պետական դրոշը: Այդ մասին հայտնում է Haberler-ը:
«Ահաբեկիչները իջեցրել են թուրքական դրոշը» վերնագրված հայտարարության մեջ ասվում է. «Դեպքի հետ կապված՝ չորս հոգի ձերբակալվել են: Երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ մյուս երկուսն ազատ են արձակվել»:
ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական կայքէջի «Երկրի կարևոր իրադարձությունները» բաժնում նշվում է նաև, որ Մուշի Բուլանըք շրջանում քրդական նույն կուսակցութան ևս 4 անդամներ քաղաքացու են առևանգել: Դեպքի հետ կապված` հետաքննություն է սկսվել: