|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՄԱԿ-ում արած հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը մարդկությանը սպառնացող վտանգների ցուցակում 2-րդ տեղում է. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Օբամայի` մարդկությանը սպառնացող վտանգներից առաջինը Էբոլա տենդն է, երկրորդը` Ռուսաստանը, իսկ երրորդ տեղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Անգամ չեմ ցանկանում դա մեկնաբանել: Շատ տխուր է, դա ուղեղի ինչ-որ շեղում է: Ինչպե՞ս կարող են մեր հարաբերությունները բարելավվել»,- նշել է Մեդվեդևը: