|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Մեր ունեցած տեղեկություններով, ԲՀԿ գործարար պատգամավորների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել վերջին միտինգում հնչած ելույթների կապակցությամբ»,-գրում է «Հայոց աշխարհը»:
«Եվ եթե հոկտեմբերի 24-ին կուսակցությունը հայտարարի ավելի ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու մասին, գործարարները կսկսեն լքել ԲՀԿ-ն: Մենք, բնականաբար, հեռու ենք այն մտքից, թե ԲՀԿ-ից հեռանալ պատրաստվող գործարար պատգամավորները միջնադարյան ալքիմիկոսների պես մի բան են, որոնք իրենց հալոցներում վերաձուլում էին ատելության կապարը սիրո ոսկու: Բայց փորձենք նրանց էլ հասկանալ: Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու այսպես կոչված «քաղաքական թևը» դիտարկում են գործարարներին բացառապես իբրև փողի պարկեր»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում