|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր ընկերներին ավետել է իր նորացված անձնական կայքի մասին` գրելով. «Այսուհետ կարող ենք մեր շփումը շարունակել նաև իմ նորացված անձնական կայքի միջոցով»: Այս նախարարը, որ հիմնականում աչքի է ընկնում ֆեյսբուքյան ստատուսներով, նաեւ ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը եթե ոչ ամեն օր, ապա օրը մեկ թարմացնելու «ջանասիրությամբ», հիմա էլ լծվել է անձնական վեբ-կայքն ընթերցողներին մատուցելու «ծանր գործին»:
Պարզվում է` նախարարի նորացված կայքում կլինի նաեւ բլոգ բաժին, որում նախարարը կներկայացնի իր մտքերն ու գաղափարները, կծավալի քննարկում: Գուցե վատ չէ, որ նախարարը վիրտուալ բանավիճելու եւ քննարկելու մեծ պատրաստակամություն է հայտնել: Բայց առնվազն տարօրինակ է, որ արդարադատության հետ կապված այդքան խնդիրներ ունեցող երկրում արդարադատության նախարարն այդքան ազատ ժամանակ ունի` վիրտուալ տիրույթներում «սավառնելու համար»:
Ինչ խոսք, նախանձելի է: