|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների ներկայությամբ Yerkir.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խնդրեց իրավական տեսանկյունից մեկնաբանել երկու պատգամավորներին գաղտնալսելու, այնուհետեւ ձայնագրությունը սոցցանցերում տեղադրելու երեւույթը:
Թովմասյանը հայտարարեց, որ նախ պետք է պարզել` ով է ձայնագրել եւ սոցցանցերում տեղադրել ձայնագրությունը, այնուհետեւ բառացիորեն հայտարարեց. «Միգուցե եթե այդ մարդիկ իրենց ձայնագրությունը որոշում են հրապարակել, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Պետք է սա պարզել, բայց սա մի խնդիր է, զուտ իրավական: Մյուս կողմից` ես հարցի քաղաքական ասպեկտի վրա պետք է ուշադրությունը դարձնեմ, ինչից հեղինակները փորձում են խոսափել: Ամենամեծ անբարոյականնությունն այն է, որ երբ մարդը բարոյականություն է պահանջում ուրիշից, իսկ ինքը այդպիսին չէ»:
Արդարադատության նախարարի կողմից նման հայտարարությունից եւ գնահատականից հետո որքան էլ փորձեցինք հստակեցնել, թե ում է ակնարկում եւ ինչու է նման գնահատական տալիս, նա կտրականպես հրաժարվեց պատասխանել հարցերին: Ուշագրավ է, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, նախարարը ոչ մի կերպ մեկնաբանություն չէր տալիս, ընդգծում էր, որ արդարադատություն նախարար է, եւ որ իր ցանկացած գնահատական կարող է դիտվել որպես միջամտություն գործին: