|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 14-ին` ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի թիվ 5 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.01-ին, մարվել՝ 13.27-ին: Այրվել է Վ. Մ.-ին պատկանող տան տանիքը՝ 60 ք.մ, և առաստաղը՝ 30 ք.մ: