|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանը հրաժարվել է փոխել հատուկ վարչական շրջան Հոնկոնգի կառավարման մոդելը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը Գերմանիա կատարած այցի ժամանակ. գրում է Лента.ру-ն:
Ըստ չինացի պաշտոնյայի՝ վարչական շրջանի կառավարությունը կկարողանա «սոցիալական կայունություն» ապահովել բնակիչների համար:
Նրա խոսքով՝ Հոնկոնգի բարգավաճման և կայունության հարցում հետաքրքրված է ոչ միայն Չինաստանը, այլև վարչական շրջանի բնակիչները:
Ցույցերը Հոնկոնգում սկսվել են սեպտեմբերի 26-ից: Մարդիկ փողոց են դուրս գալիս՝ ինքնուրույն տեղական իշխանություններ ընտրելու պահանջով: