|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի` Հայաստան-Սերբիա հանդիպումը:
Սերբիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 17:15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Սերբիայի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
ՀՖՖ պաշտոնական կայք