|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին բացասական զարգացումներից հետո իշխանության վերնախավում քննարկվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը:
Այս կարգավիճակի հնարավոր հավակնորդներ են համարվում ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը: Կա մի անհավանական-սենսացիոն տարբերակ. խոսում են, թե հնարավոր է այդ պաշտոնն առաջարկվի ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես փորձառու դիվանագետի»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: