|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկչները դարձյալ ռմբակոծել են հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը՝ արձակելով նապալմ դյուրավառ հեղուկով լցոնված հրթիռներ: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջը:
Պայթյունի հետեւանքով հրկիզվել է 7 բնակարան, սակայն հրշեջների և հայկական երիտասարդական ակումբի երիտասարդների ջանքով անօթևան մնացած բնակիչները տեղափոխվել են ապահով վայրեր:
Նշենք, որ նապալմը դյուրավառ հեղուկ է և 1980-ից ՄԱԿ-ը դրա կիրառումը քաղաքացիների շրջանում համարում է պատերազմական ոճիր: