|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 2-ին` ժամը 00.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Ըստ Shamshyan.com-ի` վթարի ենթարկված մեքենաներից մեկի վարորդը ճանաչված սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանն է: