Ըստ պնդումների՝ Շվեյցարիան մերժել է ՄԱԿ-ի շենքի մոտ Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցելու՝ Ժնևի կանտոնի խորհրդի ղեկավարության առաջարկը: Այդ մասին հայտնել է թուրքական Haberler-ը՝ վկայակոչելով Neue Züricher Zeitung թերթը:
Haberler-ը պնդել է, որ, համաձայն շվեյցարական թերթում տեղ գտած լուրի, հուշարձանի կառուցումը մերժելու գործում մեծ է Թուրքիայի ազդեցությունը, նաև, թե այդ հարցում համատեղ պայքար են մղել Թուրքիան և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը:
Թուրքական կայքը պնդել է նաև, թե, ըստ Neue Züricher Zeitung-ի, «չնայած կանտոնի խորհրդի նախագահ Ֆրանսուա Լոնգչամփի օժանդակությանը այդ ծրագրին, նա պահանջել է հուշարձանի կառուցման համար ընտրել ավելի քիչ աչքի ընկնող վայր»:
Կայքը շեշտել է, որ Թուրքիան ջանքերը չի խնայում հուշարձանի կառուցումը կասեցնելու համար: