|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 1-ից Հայաստանը կարող է դառնալ համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ: Սա նշանակում է, որ հայկական լավագույն կինոնախագծերը կարող են ներկայացվել «Եվրիմաժ»-ին, որն արդեն կընտրի, թե որ նախագծերը պետք է կյանքի կոչվեն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից yerkir.am-ին տեղեկացրին, որ «Եվրիմաժ»-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ արդեն երկու տարի է, ինչ բանակցություններ են վարում: Նախատեսվում է, որ այս ամիս Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը:
Ի դեպ, «Եվրիմաժ»-ի անդամ պետությունները որոշակի անդամավճար են նաև վճարում: Հայաստանի համար այդ գումարը կկազմի շուրջ 110 հազար եվրո: Սակայն ստացած գումարի չափը կախված չէ վճարված գումարից: Օրինակ` Վրաստանն արդեն մեկ տարի է` «Եվրիմաժ»-ի անդամ է և մուծած անդամավճարից երեք անգամ ավելի է ստացել` կինոնախագծերը ֆիլմի վերածելու համար: