|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Irakan.info-ն գրում է. «Ազգային ժողովի քառօրյայի երկրորդ օրն է, սակայն պատգամավորներն արդեն ձանձրանում են այնպես, ինչպես քառօրյայի վերջին օրը:
Կիսադատարկ դահիլում ընթանում է ՀԱԿ խմբակցության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Լևոն Մարտիրոսյանը ընկղմվել են իրենց հեռախոսների մեջ. մինչ Լևոն Մարտիրոսյանը Ֆեյսբուք սոցցանցում հաղորդագրություններ է գրում, Սամվել ֆարմանյանը ֆուտբոլի խաղադրույքներ է կատարում: Ի դեպ, Լևոն Մարտիրոսյանը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, որտեղ էլ անցել է այս նախագծի քննարկումը, իսկ Սամվել Ֆարմանյանն իր խաղադրույքներից հետո նախագծի մասին ելույթով հանդես եկավ»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: