|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի կողմից Սիրիական ազգային կոալիցիային որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչելու որոշումը հակասում է Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածություններին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա կարծիքով` որոշումը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը խաղադրույք է սահմանել կոալիցիայի զինված հաղթանակի համար. գրում է Росбалт-ը:
«Ես զարմացած էի` իմանալով ԱՄՆ-ի այդ որոշման մասին: Սիրիական ազգային կոալիցիայի ճանաչումը հակասում է Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են համասիրիական երկխոսության սկիզբ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: