|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսպես կոչված` «Սիրիայի բարեկամներ» խումբը ճանաչել է Սիրիական ազգային կոալիցիան որպես Սիրիայի միակ օրինական իշխանություն: Այդ մասին հայտարարվել է Մարոկկոյում խմբի հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել 130 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` մոտ 60 նախարար, սիրիական ընդդիմության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ. հայտնում է France-Presse-ը:
Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012-ի փետրվարին Թունիսում: Խմբում ընդգրկված են ինչպես արաբական, այնպես էլ արևմտյան երկրներ, որոնք դեմ են Ասադի վարչակազմին:
«Սիրիայի բարեկամները» իրենց հայտարարության մեջ կրկին պահանջել են Բաշար Ասադի հրաժարականը և ընդգծել, որ նրան չի հաջողվի խուսափել պատժից միջազգային օրենքները խախտելու համար: