|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը խոստացել է, որ Էրդողանին կուղեկցի Հայաստան: Այդ մասին հայտնել է թուրքական Haberler-ը՝ վկայակոչելով RTS-ը:
Ըստ թուրքական կայքի՝ Ազնավուրը 1915 թվականի դեպքերի 100-ամյա տարելիցին մասնակցելու կապակցությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան:
«Չնայած մեզ միմյանցից բաժանող պատմական դեպքերին՝ մենք եղբայրներ ենք: Մենք ստիպված ենք միասին նոր կյանք սկսել»,- ասել է Ազնավուրը:
Ըստ կայքի՝ Ազնավուրը խոստացել է Էրդողանին ուղեկցել Հայաստան` ասելով. «Եթե նա ընդունի Հայաստան գնալու որոշում, ես նրան կուղեկցեմ»:
Կայքն ընդգծել է նաև ֆրանսահայ երգչի խոսքը, ըստ որի` նա դատապարտել է պատմությունը հերքող թուրքերին, ինչպես նաև հերքողականության դեմ ատելության զգացումի կարևորությունը: